National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2023
Ինչո՞ւ չի կատարվում Հաագայի դատարանի որոշումը. ահազանգ
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չկատարելու խնդրով:

Ներկայացնելով Դատարանի որոշումը` պատգամավորը հղում է արել  Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածին, որի համաձայն` Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով, ինչպես նաեւ 60-րդ հոդվածին, որի համաձայն` Որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները: Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը` շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրատապ գրություն է ուղարկել միջազգային իր բոլոր գործընկերներին` ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խնդրելով իրենց մանդատի շրջանակներում նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը, ինչպես նաեւ ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am